Համեցե՛ք Control Print, եթե փնտրում եք որակյալ արտաքին գովազդ Հայաստանում։ 

Ի՞նչ է իրենից ներկայացնում արտաքին գովազդը

Արտաքին գովազդի նպատակն է ընդգծել և ավելի պրոֆեսիոնալ դարձնել ընկերության կորպորատիվ ոճը: Արտաքին գովազդի պատրաստման մեջ որպես կանոն կիրառվում են հետևյալ տարրերը՝

Ծավալային տառեր

Lայթբոքսեր (լուսավորվող վահանակներ)

Մեծամասշտաբ պաստառներ

Կորպորատիվ մեքենաների մասնակի և ամբողջական բրենդավորում

Ինչպե՞ս է պատրաստվում արտաքին գովազդը Control Print տպարանում

Նախնական չափագրումներից և գծագրելուց հետո, միջավայրի պայմաններին համապատասխան ընտրվում է նյութ, ինչն ապահովում է գովազդի երկարակեցությունն ու անխափան աշխատանքը: Գովազդային վահանակների լուսավորման համար օգտագործվում են բարձրորակ LED լույսեր, որոնց շահագործման համար տրվում է հատուկ երաշխիք։