Control Print տպարանում կարող եք պատվիրել կորպորատիվ փաթեթավորման պարագաների դիզայն և տպագրություն՝ Ձեր ընկերության ֆիրմային ոճն է՛լ ավելի ընդգծելու համար: Ընկերության լոգոտիպով կրաֆթե տոպրակները կարող են օգտագործվել ցուցահանդեսների, սեմինարների, կորպորատիվ միջոցառումների ժամանակ: Բացի այդ, նման տոպրակները հաճախ են օգտագործվում նաև առօրյա կյանքում, ինչն ընկերության համար արտաքին գովազդի արդյունավետ միջոց է:

Տոնական նվերներն էսթետիկ դարձնելու համար, անհրաժեշտ է ընտրել գեղեցիկ և աչքի ընկնող փաթեթավորում: Տոնական փաթեթավորումը կարող է լինել խայտաբղետ գունային համադրությամբ կամ Ձեր ընկերության ոճին համապատասխան: 

Control Print-ում հնարավոր է ոչ միայն գնել ապրանքների կամ նվերների փաթեթավորման պարագաներ, այլ նաև պատվիրել թղթե և կրաֆթե տուփերի, ժապավենների որակյալ դիզայն և տպագրություն: