Control Print տպարանն իր անհատ և բիզնես հաճախորդներին առաջարկում է բարձրորակ թվային և օֆսեթ տպագրություն սեղմ ժամկետներում։

Թվային թե՞ Օֆսեթ

Թվային տպագրության ժամանակ ներկերը հատուկ թվային տպիչների օգնությամբ փոխադրվում են անմիջապես թղթի վրա: Տպագրության այս եղանակը նախատեսված է փոքրաքանակ պատվերների համար:

Օֆսեթ տպագրությունը նախատեսված է բացառապես մեծաքանակ պատվերների համար։ Ի տարբերություն թվային տպագրության՝ օֆսեթի ժամանակ ներկը թղթի վրա փոխադրվում է գլանաձև ռետինե շերտի միջոցով: Արդյունքում պատկերների, գրությունների և գրաֆիկական տարրերի գույները ստացվում են ավելի վառ, գունեղ և կենդանի: 

Ի՞նչ կարող ենք պատվիրել թվային կամ օֆսեթ տպագրությամբ

Control Print տպարանում իրականացվում է անհատական և կորպորատիվ այցեքարտերի, բրենդային նոթատետրերի, բուկլետների, թղթապանակների, թռուցիկների (ֆլայերների), օրացույցերի, ծրարների տպագրություն։
Անհրաժեշտության դեպքում գործում է նաև դիզայնի մշակման ծառայություն: