Ունենալով ավելի քան 15 տարվա մասնագիտական փորձառություն՝ Control Print տպարանը դարձել է տպագրական ոլորտի մրցունակ ներկայացուցիչներից մեկը։
Տարիների փորձը, սակայն, ցույց է տվել, որ լավագույնը լինելու համար ժամանակից սարքավորումներ ունենալը դեռ բավական չէ։ Control Print տպարանի հաջողության գրավականը ոլորտի լավագույն պրոֆեսիոնալներից բաղկացած մեծ թիմն է։ Փորձառու մասնագետների աչքից չի վրիպում և ոչ մի մանրուք, հաշվի է առնվում ամեն մի դետալ։ Այսպիսով, յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերված անհատական մոտեցման շնորհիվ Control Print-ը դարձել է ոչ միայն տեղական, նաև արտաքին շուկայի իր հաճախորդների հուսալի գործընկերը։ Տպարանի հետ համագործակցում են ինչպես հայկական շուկայի խոշոր և միջին ներկայացուցիչները, այնպես էլ արտասահմանյան մի շարք ընկերություններ։
Պրոֆեսիոնալ թիմը մասնագիտացված է թվային և օֆսեթ, լայնաֆորմատ տպագրության, արտաքին գովազդի և կորպորատիվ նվեր տուփերի դիզայնի և տպագրության մեջ։ Ավելին, այստեղ կարող եք պատվիրել տպագրություն կտորի վրա (հագուստ, գլխարկներ, կտորից թրենդային պայուսակներ), ինչպես նաև գնել տպագրության համար անհրաժեշտ որակյալ հումք։
Control Print տպարանը հիմնադրվել է 2006 թվականին՝ «Դասո պրինտ» ՍՊԸ -ի կողմից։ Ներկրելով միջազգային ստանդարտներին համապատասխանող հումք և սարքավորումներ՝ Control Print-ն իր հաճախորդներին երաշխավորում է որակյալ և ժամանակակից ծառայություններ։